Հայոց ազգային բանակը 22 տարեկան է





Հունվարի 28-ը Հայոց ազգային բանակի օրն է: Հայոց բանակի 22 ամյակի առթիվ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում:Միջոցառմանը ցուցադրվեցին 10-11-րդ դասարանի աշակերտների աշխատանքները Հայոց բանակի,հայ ազատամարտիկների,ՀՀ պետական պարգևների,Վազգեն Սարգսյանի,Մոնթե Մելքոնյանի,Թաթուլ Կրպեյանի,Արկադի Տեր-Թադևոսյանի մասին: Հայոց բանակի օրվա առթիվ ներկաներին շնորհավորեցին Արցախյան ազատամարտիկ Ս.Մաթևոսյանը,Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ պարոն Խաչատրյանը,դպրոցի տնօրեն պարոն Ա.Թորոսյանը:Բանակին նվիրված երգերով հանդես եկան Արմինեն,Անահիտը,Ռուբենը,Հայկը,Միքայելը,Սերոբը:Հայկական ազգային պարով ներկայացավ 10-6 դասարանի աշակերտ Օհանյան Յուրան:



Комментарии