Դպրոցի գրադարանի <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակը
հայտարարում է
Ստ. Զորյանի <<Պապ թագավոր>> գիրքը գովազդող շնորհանդեսի
մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտները:
Նրանք պետք է
գրքի մասին
պատրաստեն Power Point ծրագրով կազմված սալիկահանդես և այդ աշխատանքները ներկայացնեն գրադարան`տիկին Կ.Մխիթարյանին
մինչև 2014թ. փետրվարի 15-ը:
Շնորհանդեսները կտեղադրվեն դպրոցի գրադարանի կայքում:
Քվեարկությունը կսկսվի 2014թ. փետրվարի 16-ից և կավարտվի 2014թ. մարտի 1-ին:
Քվեարկությանը մասնակցելու են աշակերտները և ուսուցիչները:
Յուրաքանչյուր աշակերտ ունի մեկ ձայնի իրավունք: Նա կարող է քվեարկել միայն մեկ աշխատանքի համար: Քվեարկության արդյունքում աշխատանքները ըստ իրենց ստացած միավորների կգրավեն 1-10-րդ տեղերը: 0 միավոր ստացած աշխատանքները տեղ չեն գրավի: 1-10-րդ տեղ գրաված աշխատանքները կհավաքեն միավորները ըստ ստորև ներկայացվող սանդղակի:
I տեղ- 10 միավոր
II տեղ- 9 միավոր
III տեղ- 8 միավոր
IV տեղ -7 միավոր
V տեղ -6 միավոր
VI տեղ -5 մրավոր
VII տեղ -4 միավոր
VIIIտեղ-3 միավոր
IX տեղ- 2 միավոր
X տեղ- 1 միավոր
ՈՒսուցիչների քվեարկության արդյունքում նույն սկզբունքով կորոշվեն 1-10-րդ տեղ գրաված աշխատանքները:
Աշակերտների և ուսուցիչների քվեարկած միավորների միջինով կորոշվի հաղթող մասնակիցը: Մրցույթի հաղթողը կամ հաղթողները, եթե առավելագույն միավորներ հավաքեն մեկից ավելի աշակերտներ, կպարգևատրվեն Ստ. Զորյանի <<Պապ թագավոր >> գրքով:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել դպրոցի գրադարանավար Կ.Մխիթարյանին:
Комментарии
Отправить комментарий