ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

 Հունվարի 24-ին գրադարանում նշվեց հայ հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90 ամյակը: Գրական-երաժշտական ցերեկույթը սկսվեց Պ.Սևակի <<Բարև>> բանաստեղծությամբ,որը արտասանեց 9-1 դասարանի աշակերտ Արամը: Հանդիսավարներ Արուսիկն ու Աբգարը համառոտ ներկայացրին Պ.Սևակ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը: Ցուցադրվեց աշակերտների պատրաստած շնորհանդեսը Սևակի մասին: Հնչեցին Սևակի լավագույն մտքերը:  Սևակի բանաստեղծությունների գեղեցիկ կատարմամբ հանդես եկան  11-3 դասարանի աշակերտուհի Մարիամը,11-2-ի Արուսիկը, 10-1 դասարանի աշակերտներ Աբգարը,Լաուրան,Անին,10-5 դասարանից Էլենը,Մելինեն,9-1 դասարանից Անժելիկան,Արամը և Անահիտը, 11-1 դասարանից Հռիփսիմեն:  Պարույր Սևակի խոսքերով գրված երգերով հանդես եկավ 11-3 դասարանի աշակերտուհի Արմինեն:









Комментарии