Մասնագիտական կողմնորոշում

Արդեն երկրորդ շաբաթն է,որ 10-6 դասարանի աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման նպատակով <<Հայ ժողովրդական բանահյուսություն>> թեմայով անցկացվում է դասախոսություններ: Այն անցկացնում է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ Վաչագան Ավագյանը: Պարոն Ավագյանը զրույց ունեցավ նաև գրադարանի լավագույն ընթերցողների հետ:Նա պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:Նա հետաքրքրվեց,թե ինչ գրքեր են կարդում նրանք: Պարոն Ավագյանը առաջարկեց կարդալ ոչ միայն արտասահմանյան հեղինակների գործերը,այլ նաև մեր հայ հեղինակների ստեղծագործությունները:Ներկայացնելով հայ ժողովրդական բանահյուսությունը`նա մեկնաբանեց մեր առասպելները,ավանդազրույցները,հեքիաթները:

Комментарии