Գիրք նվիրելու օր






Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնության հեղինակը Հայաստանի գրողների միությանն է: Հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:  Գիրք նվիրելու օրը`փետրվարի 19-ին Երևանի 198 ավագ դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց Նոր Նորք վարչական շրջանի Ոստիկանության 9-րդ զանգվածի ոստիկանական բաժանմունքի ոստիկանության տեսուչ Սակունց Արմենը,իսկ երկու օր առաջ գրադարանին գրքեր նվիրեց Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Հայրունին:Գրադարանը համալրվեց նոր և արժեքավոր գրականությամբ:

Комментарии