Սուրբ Սարգիս





      Գրադարանում անցկացվեց  Հրանուշ Խառատյանի <<Հայ ժողովրդական տոները>> գրքի ընթերցանություն:Ընթերցանության համար ընտրված էր Սուրբ Սարգսի տոնին նվիրված բաժինը:Ընթերցանության խմբակի անդամները հատվածներով կարդացին Ս.Սարգսի և նրա տոնի  մասին պատմող   հատվածները:Նրանք ներկայացրեցին, թե ով է Ս.Սարգիսը :
        Ավանդությունը պատմում է ,որ Սարգիսը հռոմեացի զորավար էր,որ ապրել է   4 դարում :  Նա  քրիստոնեություն էր քարոզում ,որի համար նրան հալածում է Հուլիանոս  ուրացող կայսրը:Սարգիսը տեղափոխվում է Հայաստան : Հայոց Տիրան թագավորը նրան խորհուրդ է տալիս գնալ  Պարսկաստան: Շապուհ արքան սկզբում լավ է վերաբերվում ,սակայն երբ իմանում է ,որ նա քրիստոնյա է հրամայում է սպանել նրան:Հետագայում Մաշտոցը  Սարգիս զորավարից մի մասունք տեղափոխում է Հայաստան`Կարբի / Աշտարակի մոտ/  , և այստեղ կառուցում մի մեծ եկեղեցի:
        Ս.Սարգսի տոնը  շարժական տոն է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:Տոնի նախօրյակին ` ուրբաթ երեկոյան տների դռների մոտ ալյուրց պատրաստված փոխինդ են դնում,  Ս.Սարգիսը ձիով անցնում է  և փոխինդին դրոշմում ձիու պայտը:Պատանիներն ու աղջիկները այս փոխինդից աղի բլիթ են պատրաստում և ուտում:Գիշերը երազում ով իրենց ջուր տար նա էլ պետք է  լիներ իր փեսացուն կա հարսնացուն:Ս. Սարգսի տոնը հռչակվել է նաև երիտասարդների օրհնության օր:

Պատրաստեց  10-5 դասարանի աշակերտուհի Հակոբյան Լիանա



Комментарии