Մարտի 7-ին դպրոցում անցկացվեց գրական -երաժշտական ցերեկույթ նվիրված կանանց միջազգային օրվան`Մարտի 8-ին :Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Շահնազարյանը` 9-1 դասարանի աշակերտների հետ: Ծրագրում հնչեցին հայ գրողների լավագույն բանաստեղծությունները մոր մասին: 11-3 դասարանի աշակերտուհի Բեկնազարյան Արմինեի և 9-1 դասարանի աշակերտ Հակոբյան Ռուբենի կատարմամբ հնչեցին մոր մասին երգեր: Աշակերտները շնորհավորեցին ուսուցչուհիներին և իրենց մայրերին տոնի առթիվ`մաղթելով նրանց առողջություն,կանացի երջանկություն,հաջողություններ կյանքում և աշխատանքում: Կոլեկտիվի կանայք շնորհավորանք և տորթ ստացան Նոր-Նորքի վարչական տարածքի ղեկավարի կողմից:
Комментарии
Отправить комментарий