Հանդիպում Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ

Մարտի 26-ին Նոր Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ ավագ քահանա Տեր Նորայրը կազմակերպել էր հանդիպում համայնքի հիմնական և ավագ դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Նորայրը խոսեց Հայոց եկեղեցու տոների,ծեսերի և խորհուրդների մասին: Նա պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին: Խոսվեց նաև Տիեզերական եկեղեցական ժողովների մասին: Քանի որ Պահքի շրջանն էր և նշվում էր Միջինքի օրը, եկեղեցում օրվա առիթով կատարվեց Միջինքի աղոթքը,որը նվիրված էր սիրիահայերին:
  








Комментарии