Վիլյամ Գոլդինգ
Սըր Վիլյամ Ջերարդ Գոլդինգը ծնվել է 1911թ. սեպտեմբերի 19-ին Անգլիայում, Սենթ Կոլամբ Մայնոր գյուղում: Նրա հայրը դպրոցի ուսուցիչ էր և դասավանդում էր բնական գիտություններ: Միջնակարգ կրթություն ապագա գրողը ստացել է հենց այն դպրոցում, որտեղ հայրն էր դասավանդում: Դպրոցական տարիներին նրան հավասարապես հետաքրքրում էին մաթեմատիկան և գրականությունը, սակայն միջնակարգ դպրոցից հետո, երբ ընդունվում էր Օքֆորդի համալսարանի Բրեյզնոուզ քոլեջ, նա որպես մասնագիտություն ընտրեց բնական գիտությունները: Երկու տարի սովորելուց հետո երիտասարդ Գոլդինգը հասկացավ, որ սխալ ընտրություն է կատարել և տեղափոխվեց անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետ:
Ուսանողության տարիներին ուսման լարվածությունը թուլացնելու համար Գոլդինգը հաճախ բանաստեղծություններ էր գրում իր առօրյա դիտարկումների, բնության, սիրո մասին: Դրանք հրատարակել նա չէր պատրաստվում, սակայն նրա ընկերը դրանք ուղարկում է հրատարակչություն և 1934թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների ժողովածուն: Համալսարանից հետո Գոլդինգը անցնում է ուսուցչի աշխատանքի և դասավանդում մի քանի դպրոցներում: Դպրոցներից մեկում էլ հանդիպում է Էնն Բրուքֆիլդին, ում հետ 1939թ. ամուսնանում է: 1941-1945թթ. երկրորդ աշխարհամարտի տարիներին Վիլյամ Գոլդինգը պատերազմում է երկրորդ ռազմաճակատում:
Պատերազմից հետո Գոլդինգը շարունակում է ստեղծագործել, սակայն նրա գրած չորս վեպերից և ոչ մեկը չի հետաքրքրում հրատարակիչներին: 1952թ. նա գրում է իր հինգերորդ` «Անծանոթները ներսից» վեպը: Հրատարակիչները` թվով 22-ը, մերժում են այն հրատարակել և միայն 1954թ. այն լույս է տեսնում «Ճանճերի տերը» վերնագրով: Այս վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում է բերում: Նրան գովում էին և´ քննադատները, և´ ընթերցողները: Հետագա տարիները գրողի համար շատ բեղմնավոր էին: Շարունակելով դասավանդել մինչև 1960թ.` Վիլյամ Գոլդինգը հրատարակում է մի շարք գրքեր. «Ժառանգորդները» (1955), «Ազատ անկում» (1959), «Տաք դարպասները» (1965), «Բուրգ» (1967), «Ձմեռային մշուշը» (1979), «Լողալու ծեսերը» (1980), «Շարժվող թիրախ» (1982) և այլն:
1980թ. Վիլյամ Գոլդինգը ստացել է «Բուքեր» մրցանակ, 1983թ.` Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում, իսկ 1988թ. Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ երկրորդը նրան շնորհել է ասպետի կոչում:
Վիլյամ Գոլդինգը մահացել է 1993թ. հունիսի 19-ին Անգլիայում, իր տանը և թաղվել է Բաուերչոքի եկեղեցական գերեզմանոցում:

Комментарии
Отправить комментарий