Վիլյամ Գոլդինգ -Ճանճերի տերը

Գրադարանում անցկացվեց  Վիլյամ Գոլդինգի <<Ճանճերի տերը>> գրքի բարձրաձայն ընթերցում: Խմբակի անդամները կարդացին գրքի վերջին մասը` <<Որսորդների կանչը>>: Աշակերտները կարդում էին հատվածներ և քննարկում: Պատմությունն այնքան հետաքրքիր էր,որ նրանք որոշեցին գիրքը ամբողջությամբ կարդալ և հաջորդ ընթերցանության ժամին քննարկել: Վեպի գլխավոր հերոսները երեխաներ են, ովքեր ճակատագրի բերմամբ` միջուկային պատերազմի արդյունքում, հայտնվել են անմարդաբնակ կղզում: Ապրելով առանց մեծահասակների` նրանք այդքան էլ անմեղ չեն: Սկսվում է դաժան կյանքը: Այստեղ առկա են և շրջապատի դաժանությունը, և մարդու կենդանական բնազդները, ստորությունը, պատասխանատվության և առաջնորդության խնդիրները : Խմբակի բոլոր անդամները գրքերը տուն տարան ընթերցելու:


Комментарии