«Ճանճերի տերը» գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր Վիլյամ Գոլդինգի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Այն լույս է տեսել 1954 թվականին: Վեպը երկար ճանապարհ է անցել մինչ ընթերցողների կողմից ընդունված դառնալը: Վերջինիս ձեռագիր տարբերակը մերժել են քսանմեկ հրատարակիչներ, մինչև «Faber & Faber» հրատարակչությունը համաձայնվել է տպագրել այն, պայմանով, որ հեղինակը կհանի գրքի առաջին մի քանի էջերը, որտեղ միջուկային պատերազմի սարսափելի տեսարաններ էին նկարագրված: Արդյունքում վեպում անհասկանալի է, թե որ պատերազմի ժամանակ են տեղի ունենում իրադարձությունները և չեն նշվում ավիավթարի պատճառները:
Լույս տեսնելուց հետո սկզբնական շրջանում վեպը չի գրավում ընթերցողների ուշադրությունը, սակայն մի քանի տարի անց այն դառնում է ամենավաճառվող գիրքը և 60-ականների սկզբում ներառվում է բազմաթիվ դպրոցների և քոլեջների ուսումնական ծրագրերում:
1963թ. ռեժիսոր Փիթեր Բրուքը նկարահանում է համանուն ֆիլմ, իսկ 1990թ. Հարրի Հուքը ստեղծում է գրքի ևս մեկ էկրանացում: 2005թ. «Time» ամսագիրն ընդգրկում է այն 1923թ.-ից լույս տեսած անգլիական ստեղծագործությունների լավագույն 100-յակի մեջ: 1990-1999թթ. վեպը Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի կողմից կազմված 20-րդ դարի ամենավիճահարույց 100 գրքերի մեջ զբաղեցնում էր 68-րդ տեղը:
«Ճանճերի տերը» վեպի անվանումը հին հրեական հեթանոս աստված Բաալ Զվուվի բառացի թարգմանությունն է, ով քրիստոնեությունում ասոցացվում է սատանայի հետ: Առաջին հայացքից թվում է, թե նման վերնագիր ունեցող գիրքը պետք է հեքիաթ կամ էլ ֆանտաստիկ մի պատում լինի, սակայն դա այդպես չէ: Ճանճերի տերը սատանան է, ով առանձին կերպար չէ. այն ավելի մոտ է` մեր մեջ:
Վեպի գլխավոր հերոսները երեխաներ են, ովքեր ճակատագրի բերմամբ` միջուկային պատերազմի արդյունքում, հայտնվել են անմարդաբնակ կղզում: Ապրելով առանց մեծահասակների` նրանք այդքան էլ անմեղ չեն: Սկսվում է դաժան կյանքը: Այստեղ առկա են և շրջապատի դաժանությունը, և մարդու կենդանական բնազդները, ստորությունը, պատասխանատվության և առաջնորդության խնդիրները և շատ ավելին:
Վեպում գործողությունները զարգանում են բուռն տեմպով: Սկզբում խաղաղ լողափ է, որից հետո` արնաթաթախ հետապնդում… Եվ ամենացավալին այն է, որ գիտակցում ես, որ դա իրականություն է, և այդպես էլ պետք է լիներ նման հանգամանքների ներքո: Ժամանակակից աշխարհում մեզ պահում են ավանդույթները, բարոյականությունը, օրենքը, պարկեշտությունը, ծնողների և ընկերների ճնշումը: Իսկ դու ի՞նչ կանեիր, եթե այս ամենը գոյություն չունենար:
Համաշխարհային գրականության գլուխգործոց: Տարօրինակ, սարսափելի և անսահման գայթակղիչ մի գիրք… Փիլիսոփայական մի առակ, որը ցույց է տալիս, թե ինչ է լինելու մարդկության հետ, որը մոռացել է սիրո և բարության մասին: Գիրք, որը հիշեցնում է, թե ինչքան փխրուն է աշխարհը…

Комментарии
Отправить комментарий