Ապրիլի 23-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Մելիքյանը 7-1 դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում: Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է : Աշակերտները ներկայացրին պատմական այդ շրջանի որոշ իրադարձություններ,
արտասանեցին Պարույր Սևակի <<Անլռելի Զանգակատուն>> պոեմից հատվածներ,հանդես եկան Կոմիտասի,Անդրանիկի ,Գր.Զոհրապի դերերում : Դահլիճը ձևավորված էր Մեծ եղեռնը պատկերող պաստառներով և նկարներով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ Հայոց ցեղասպանության մասին,ինչպես նաև աշակերտների պատրաստած շնորհանդեսները: Մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 1915թ.զոհերի նիշատակը:

Մեծ եղեռնը մեծ պատասխանատվություն է դրել մեր բոլորի վրա: Մենք պարտավոր ենք հիշել և դաստիարակել այնպիսի սերունդ, որին ցեղասպանել հնարավոր չլինի:
ОтветитьУдалить