1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայաստանում ավանդույթ է ձևավորվել տոնել կանանց նվիրված երկու տոն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, իսկ այս ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է կանանց միամսյակ անվանել։
Ապրիլի 7-ին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների և դպրոցում աշխատող բոլոր կանանց տոնը շնորհավորեցին իրենց ձեռքով պատրաստած գեղեցիկ շնորհավորական բացիկներով: Նրանք իրենց սրտի քերմ խոսքերն էին ուղղել բոլոր հայ մայրերին:
Սիրելի կանայք, սիրելի հայ մայրեր:
Շնորհավորում ենք Ձեզ Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ,ցանկանում ենք,որ խինդն
ու ծիծաղը միշտ ուղեկցի Ձեզ ողջ կյանքի ընթացքում,երջանկության բերկրանքով լցվեն Ձեր
սրտերը,որպեսզի կարողանաք տանել այն դժվարությունները,որոնք այսօր դրված են Ձեր ուսերին,կարողանաք սիրով ու համբերությամբ խաղաղ պահել Ձեր ընտանիքը:
Որքան են նման աշխարհի բոլոր մայրերը իրենց բազում հոգսերով,մանկան ժպիտից ստացած իրենց անպատմելի հրճվանքով,մայրական հպարտությամբ,իրենց վեհ պատասխանատվությամբ:Մայրը աշխարհի ամենաթանկ էակն է:Մեր ժողովուրդը << մայր>> բառով բնորոշել է ամենանվիրական հասկացությունները`մայր հայրենիք,մայրենի լեզու,մայր Արաքս և այլն:Թող մեր մայրերը միշտ մեր կողքին լինեն և առողջ ու երջանիկ:

Комментарии
Отправить комментарий