Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռնը Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1915-1923 թթ.-ներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։
1965 թ.՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած հուշահամալիրի կառուցումը։ 
Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների՝ ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։
 Այսօր հազարավոր մարդկանց հետ հուշահամալիր էին այցելել Երևանի 198 ավագ դպրոցի աշակերտները: 10-6 դասարանի աշակերտները դասղեկի հետ միասին ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջը:



Комментарии