Այցելություն Ծիծեռնակաբերդ

Հայոց Մեծ եղեռնի 99 ամյակի առթիվ  հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի  օրվա նախօրյակին 198 ավագ  դպրոցի 8-1 դասարանի աշակերտները  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Էլմիրա Շահնազարյանի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ`իրենց փոքրիկ միջոցառումով,որը անվանել էին <<Երդում>>,հարգելու անմեղ զոհերի հիշատակը:






Ու պայքար, պայքար, պայքար  երգեցի...
Սա է եղել մեր ելակետը և նպատակը:  Ամեն ինչ սկսվեց աշակերտների ցանկությամբ:
Շուրջ երկու ամիս  նրանք ուսումնասիրեցին Մեծ եղեռնի  մասին պատմող ու փաստող աղբյուրներ,դուրս գրեցին հատուկ էջեր  Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված  ծրագրի`այն է`հայրենազրկել ու ոչնչացնել հային ու <<հայ տեսակն>>  առհասարակ: Նպատակ դրեցին ուղեղին ու սրտին հասցնել կատարվածը`պատմության էջերին <<ծովածուփ արյամբ ու հայրենի որդան կարմիրով>>, ինչպես Դ.Վարուժանը կասեր,դրոշմվածն ու արձանագրվածը`որպես հավատի ցեղաջնջում,հայրենազրկում,ցեղասպանություն: Սովորեցին և չմոռանալու վճռականությամբ երդվեցին զինվորագրվել վրեժի ու հայրենի որբացած եզերքները վերադարձնելու,արժանապատիվ հայի կերպարը կրելու նպատակին:

                                                                                                      Ուսուցչուհի   Է.Շահնազարյան



Комментарии