Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը , որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Նպատակը հանրության ուշադրության գրավումն է ընտանիքի բազմաթիվ խնդիրների նկատմամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ երբ ոտնահարվում են ընտանիքի հիմնական իրավունքները, նրա միասնությունը հայտնվում է սպառնալիքի տակ:
Հանդիսանալով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը և մարդու սոցիալականացման առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում և փոփոխվում է շրջակա միջավայրի հետ մեկտեղ՝ արձագանքելով ժամանակի հրամայականներին, սակայն այն նաև ձևավորում է այդ պահանջներն ու հրամայականները:
Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը:
Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:
Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:
Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է:
Комментарии
Отправить комментарий