Վերջին Զանգ

Շնորհավոր վերջին զանգ...
 Մայիսի 23-ին հանրապետության բալոր դպրոցներում հնչեց դպրոցական վերջին զանգը:
198 ավագ դպրոցի աշակերտները վերջին զանգը նշեցին Նոր-Նորքի Հայորդաց տան դահլիճում: Տոնը մեկնարկվեց Տերունական աղոթքով;հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:Աշակերտներին շնորհավորեց դպրոցի տնօրեն պարոն Ա.Թորոսյանը`մաղթելով կանաչ ճանապարհ և հաջողություններ:Տոնի առթիվ հնչեց ԿԳ  նախարար պարոն Ա. Աշոտյանի ուղերձը բոլոր շրջանավարտներին: Շնորհավորական ուղերձ էր հղել շրջանավարտներին նաև Նոր-Նորք վարչական տարածքի ղեկավար պարոն Ուլիխանյանը: Շրջանավարտները  երգ ու պարով,ասմունքով  իրենց շնորհակալությունը հայտնեցին դպրոցի տնօրենին և ողջ ուսուցչական անձնակազմին:





Комментарии