Ասույթներ ընտանիքի մասին








Տղամարդն իրեն զգում է յոթ տարով ավելի մեծ ամուսնության հաջորդ օրը:
Ֆրենսիս Բեկոն
Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է:
Ջորջ Սանտայանա
Իմաստուն է այն հայրը,ով գիտե իր զավակին:
Ջեյմս Ջոյս “Ուլիսես”
Երջանիկ է այն մարդը,ով երջանիկ է իր ընտանիքում:
Անանուն Հեղինակ
Եթե վախենում ես միայնությունից,ապա ավելի լավ է մի ամուսնացիր:
Անտոն Չեխով

Չեմ կարծում թե այս աշխարհում կա մի տղամարդ,ով հավատարիմ է իր կնոջը:
Ջոն Քենեդի
Ես չգիտեի,թե ինչ է երջանկությունը մինչ ամուսնանալը:Իսկ հետո արդեն ուշ էր:
Մաքս Կաուֆման
Ամուսնանալը բնավ դժվար չէ:Դժվար է ամուսնացած լինելը:
Ունամունո
Ցանկացած տղամարդու ավելի հաճելի է տեսնել բացված սեղանը և արդուկած հագուստը,քան լսել,թե ինչպես է իր կինը խոսում լատիներեն:
Անանուն Հեղինակ
Սիրուց կորցնում են խելքը,իսկ ամուսնության մեջ նկատում են այդ կորուստը:
Մորից Սաֆիր
Առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է:
Անանուն հեղինակ
Պետք է միշտ սիրահարված լինել:Ահա թե ինչու երբեք չարժէ ամուսնանալ:
Օսկար Ուայլդ
Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից:
Ֆրենսիս Բեկոն
Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ,ում հետ կարելի է ապրել:Ամուսնացիր այն կնոջ հետ,առանց ում հնարավոր չէ ապրել:
Անանուն Հեղինակ
Ամուսնացիր ամեն դեպքում: Եթե լավ կին պատահի բացառություն կլինես,իսկ եթե վատը`կդառնաս փիլիսոփա:
Սոկրատես

Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը :
                                                                                                        Բալզակ
Ընտանիքը հասարակության բյուրեղն է :
                                                                                                         Հյուգո

Այն տունն է լավը, ուր լավն են բնակիչները :
                                                                                                     Հերբերտ

Комментарии