Մայիսի 3-ին գրադարանի Բարձրաձայն ընթերցանության խմբակի անդամները գրադարանավար Կ.Մխիթարյանի հետ այցելեցին Պարույր Սևակի տուն -թանգարան,որը գտնվում է գրողի ծննդավայրում`Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Էքսկուրսիային մասնակցում էին նաև աշակերտների ծնողները: Ճանապարհի այն hատվածում,որտեղ կատարվել էր ավտովթարը,աշակերտները կանգ առան հուշաքարի մոտ,ծաղիկներ դրեցին և արտասանեցին Սևակի բանաստեղծություններից: Տուն-թանգարանում, որտեղ ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ,
երեխաները կազմակերպեցին մի փոքրիկ գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված հանճարեղ բանաստեղծի ծննդյան 90-ամյակին: Օգտվելով դահլիճում տեղադրված գրողի դաշնամուրից, Լիդան կատարեց դասական երաժշտական ստեղծագործություններ,որի հնչյունների տակ Արամը կարդաց Սևակի լավագույն բանաստեղծությունները: Երեխաները լսեցին նաև բանաստեղծի կենդանի ձայնը: Աշակերտներին հետաքրքրեց Պարույր Սևակին նվիրված Սարգիս Մուրադյանի կատարած որմնանկարները,որը ներկայացնում էր գրողի կյանքը ծննդից մինչև մահը:Այնուհետև նրանք իջան այգի,որտեղ գտնվում էր Սևակի գերեզմանը:
Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է գրողի ծննդավայրում` Զանգակատուն գյուղում: Թանգարանը բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին:
1971 թվականին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀԽՍՀ կառավարության որոշմամբ (1972) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվեց նրա տուն-թանգարանի հիմնադրումը: Թանգարանը կառուցվել է Սևակի հայրենի տան կողքին, այգու մեջ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառում էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն։ Ցավոք, որոշակի պատճառներով, համալիրը ամբողջությամբ կյանքի չկոչվեց: Կառուցվեց միայն նախասրահը, որն էլ առ այսօր ծառայում է որպես բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարեգրության հիմնական էջերը ներկայացնող ցուցասրահ:
Իրականցվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը, որտեղ ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ: Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և 1000-ից ավելի գրականություն: Ցուցասրահը հարստացված է Պարույր Սևակին նվիրված՝ Սարգիս Մուրադյանի` 1985-1986 թթ. կատարած մեծադիր, սիմվոլիզմով հագեցված որմնանկարներով:
Տուն-թանգարանի բակում, այգու կենտրոնում է գտնվում Պարույր Սևակի գերեզմանը:
Комментарии
Отправить комментарий