Հարության տոն

Մայիսի 6-ին 9-1 դասարանի  դասղեկ  տիկին Հ.Մելքոնյանը  աշակերտների հետ ներկայացրեց Սուրբ Հարության տոնին նվիրված <<Ուղևորները>> ներկայացումը: Դպրոց էին հրավիրվել Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե  եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը և եկեղեցու սպասավորներ: Միջոցառումը սկսելուց առաջ  քահանան   կատարեց Տնօրհնեքի հատուկ արարողություն: Արարողության խորհուրդն այն է, որ Ս.Ծնունդին և Ս. Զատկին  Քահանան այցելում է տները`Հիսուսի Ծնունդը և Հարությունն ավետելու,նրանց տները օրհնելու,որպեսզի Աստված հովանի և պահապան լինի տան բնակիչներին: Տնօրհնեքի այս արարողությունը կատարվեց դպրոցում: Քահանան օրհնեց հացը, ջուրը , աղը  և խունկը:



Դպրոցի ուսուցիչները օրհնված հացը և ջուրը բաժանեցին աշակերտներին: 10-1 դասարանում Հայոց եկեղեցու պատմության դաս էր: Աշակերտներին ներկայացվեց Տնօրհնեքի արարողության խուրհուրդը:Հետո նրանց վրա օրհնված ջուր ցողվեց,հաց բաժանվեց և կատարվեց խնկարկություն,որը խորհրդանշում է առ Աստված բարձրացող աղոթքն ու օրհնությունը;Այդ ամենը ուղեկցվեց Տերունական աղոթքով:

Комментарии