Ընտանիքի միջազգային օր

Մայիսի 15-ը համարվում է Ընտանիքի միջազգային օր: Այս տոնի առթիվ դպրոցի բոլոր դասարաններում  ծնողները  դասղեկների հետ միասին անցկացրին   զրույց <<Ընտանիքը բնության հրաշքներից մեկն  է>> թեմայով:  10-6 դասարանի աշակերտների հետ զրույցը  վարեց  Թամարայի մայրը` տիկին Անուշը: Նա  խոսեց մեր ավանդական  և ժամանակակից  ընտանիքների մասին:  Ընտանիքը պետության հիմքն է: Առողջ և երջանիկ ընտանիքում երեխան ծնողների սիրո և ջերմության շնորհիվ  մեծանում է ուրախ ,առողջ և լավ դաստիարակություն է ստանում: Մուրացանը իր << Գևորգ Մարզպետունի>> վեպում ազգության հիմքը համարում է ընտանիքը:  <<Ազգերի զորությունն ընտանիքի մեջ է,- ասում է Գևորգ Մարզպետունին,-զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք ,սիրով,միությամբ,առաքինի և հավատարիմ կենակցությամբ ընտանիք>>:



Комментарии