Այս տարի բացառիկ հանդիսավորությամբ և շուքով Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնվեց Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Միջոցառումը կազմակերպել էին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական Խորհուրդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲՄ Նորքի Հայորդյաց Տունը, աջակցությամբ Երևանի Քաղաքապետարանի կրթության վարչության:Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցում Համբարձման տոնական պատարագից առաջ,տեր Տիրայրի առաջնորդությամբ, երեխաները շրջեցին տնետուն և փոխանցեցին Համբարձման տոնի ավետիսը:
:Տոնակատարությանը մասնակցում էին համայնքի 15 դպրոցների մոտ 400 դպրոցականներ, Նորքի Հայորդաց տան պարային և ազգագրական խմբերի, նկարչական դասարանների շնորհալի սաներ, բազում հավատացյալներ: Ժամը 13.30-ին, եկեղեցական թափորը եկեղեցու բակից, հոգևորականների առաջնորդությամբ և Համբարձման տոնի շարականների երգերի կատարումով շարժվեց դեպի եկեղեցու տարածքի ներքևի հատվածը, որտեղ արդեն մեծ տոնախմբությամբ և հանդիսավորությամբ դիմավորեցին հայորդյաց տան սաները և դպրոցականները: Թափորը խորհրդանշում էր 1441 թվականին Կաթողիկոսական Աթոռի Էջմիածին տեղափոխությունը: Անսահման ուրախ տոնական տրամադրությամբ երեխաները մասնակցեցին երգ ու պարին, վիճակահանությանը: Կազմակերպվել էր նաև նկարչական մրցույթ, որի չորս հաղթողները պարգևատրվեցին նվերներով: Հանդիսության ավարտին տրվեց հյուրասիրություն՝ ավանդական կաթնապուր և խորտիկներ:

Комментарии
Отправить комментарий