Այցելություն Կոտայքի մարզի եկեղեցիներ

Սեպտեմբերի 21 ին  գրադարանի  ընթերցանության խմբակի անդամները այցելեցին Աբովյան քաղաքի  Սբ.Հովհաննես նորակառույց եկեղեցին: Երեխաները  ներկա եղան պատարագի արարողությանը : Հետո էքսկուրսիան շարունակեցին Ակունք գյուղի մոտ՝ Հատիս  լեռան լանջին  գտնվող 13-14-րդ դարի Սբ.  Պողոս - Պետրոս եկեղեցի: Շատ հետաքրքիր էր ժայռի վրա փորագրված   Պողոս և Պետրոս սրբերի պակերները: Երեխաները բարձրացան Հատիս լեռան գագաթը՝բարձրությունից դիտելու բնության  այդ հրաշք վայրը:




Комментарии