Հոկտեմբերի 5-ին Երևանի 198 ավագ դպրոցի կոլեկտիվը կազմակերպել էր ուխտագնացություն Արագածոտնի մարզի եկեղեցիներ: Ուսուցիչները եղան Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում,որտեղ քահանան օրհնեց նրանց և պատմեց ,թե ինչպես է Գևորգը դասվել սրբերի շարքին և ինչու է եկեղեցին կոչվել նրա անունով: Հետո նրանք այցելեցին Սաղմոսավանք, որը գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. Առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից: Հաջորդ եկեղեցին Հովհաննավանքի վանական համալիրն էր: Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ. Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ. Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:
Էքսկուրսիան հետաքրքիր էր և մեծ բավականություն պատճառեց կոլեկտիվի անդամներին:
Комментарии
Отправить комментарий