Թեղենյաց վանք

 Այդ շինությունից մոտ 30 մետր արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում: Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը` բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած: Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։13-14-րդ դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր: Գևորգ Սկևռացին /1267 թ./ վանքի մասին գրել է ,, մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց,,: Մկրտիչ Րաբունին /13-14-րդ դարեր/ այն կոչել է. ,, գերահռչակ սուրբ ուխտս,,:  


Комментарии