Գրադարանավարի տոնի խորհուրդը գրքի արժևորումն է
7 հոկտեմբերի,2014թ.
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Արդեն 8-րդ տարին է, ինչ այդ օրը hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:
Գրադարանագիտությունը գիտական առարկա է, այն գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին գիտություն է: Այն ունի տեսական տարողունակ բովանդակություն, հասկացությունների ընդարձակ ապարատ և այլ գծեր: Գրադարանագիտությունը սերտորեն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև` թանգարանային և արխիվային գործի հետ:

198 ավագ դպրոցի գրադարանը ունի հարուստ գրքային ֆոնդ: Ամեն տարի այն համալրվում է նոր և արժեքավոր գրականությամբ: Նոր գրքերը ոչ միայն ուսումնական են և մեթոդական ,այլ նաև գիտահանրամատչելի,գեղարվեստական,պատմական,բնագիտական:Գրադարանում հաճախ կազմակերպվում են գրական-երաժշտական ցերեկույթներ,զրույցներ,գրքի քննարկումներ,գրքային ցուցահանդեսներ,ընթերցումներ: Գրադարանը ունի ընթերցանության խմբակ,որը ակտիվ մասնակցում է գրադարանի միջոցառումներին:
Комментарии
Отправить комментарий