Ավետարանական առակներ

Հայ մեկնողական հարուստ ժառանգության մեջ իրենց ինքնատիպությամբ և խորիմաստությամբ առանձնանում են սուրբգրային մեկնությունները,որոնց միջոցով  մեր եկեղեցու վարդապետներն  ու հայրապետները փորձել են Աստծո պատգամները հասու դարջնել հայ մարդուն՝ նրա միտքն ու հոգին  լուսավորելով  Տիրոջ մշտամնա խոսքով և լույս պատվիրաններով: Մեր Տերն իր երկրային առաքելության ընթացքում զանազան ձևերով քարոզեց մարդկանց և նրանց հոգիները ջերմացրեց աստվածային լույսով: Մեր Տերն իր բաղմախորհուրդ առակներով,որոնց նյութը  վերցրել էր առօրյա կյանքից և մարդկային հարաբերություններից,մարդկանց բացատրում էր աստվածային ճշմարտությունները:
Ուստի շատ կարևոր է ոչ միայն իմանալ այդ առակների բովանդակությունը,այլև այսօրվա իրականության մեջ տեսնել մեզ ուղղված նրանց հոգևոր խորհուրդը:
 Այդ նպատակով  գրադարանում անցկացվեց Ավետարանական առակների ընթերցում և քննարկում: Ընթերցանության խմբակի անդամները բարձրաձայն կարդում  էին առակները և մեկնություններ անում: Նրանք կարդացին <<Որոմների  առակը>>, <<Սերմնացանի առակը>>,<<Տասը կույսերի առակը>>, <<Աղքատ Ղազարոսի առակը>>:  Ընթերցվեցին նաև հատվածներ Հայ Եկեղեցու մեկնիչներից: 

Комментарии