Ավետարանական առակներ








Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ, Կրթության ու գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանի արտոնությամբ և աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական  դաստիարակության կենտրոնը նախաձեռնել է <<Ավետարանական  առակները հայ դպրոցում>> հանրապետական մրցույթը:
  Ծրագրի նպատակն է ՀՀ հանրակրթական  դպրոցների աշակերտներին հաղորդ դարձնել
 Սուրբ Գրային ճշմարտությունների՝ Ավետարանական առակների բեմականացման միջոցով:
Նոյեմբերի  24-ին  198 ավագ դպրոցի աշակերտները պատրաստել էին գեղեցիկ ներկայացում
<<Առակները ուսուցանում են>> թեմայով: Միջոցառման  կազմակերպիչներն էին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Վ. Հարությունյանը և ՀԵՊ ուսուցչուհի Կ. Մխիթարյանը:
Միջոցառմանը ներկա էին  ՔԴԿ  աշխատակիցներ,Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու  Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայրը,ուսուցիչներ ,ծնողներ և աշակերտներ: Տեր Նորայրը օրհնեց մասնակիցներին և միջոցառումն  սկսվեց Տերունական աղոթքով: Ներկայացվեց Ավետարանական հինգ առակ,որոնք ուղեկցվում էին տեսաֆիլմերով  և երաժշտությամբ: Աշակերտները զրույցի միջոցով մեկնում էին առակները:
 Հնչեցին <<Ով պարտիզպան>> և <<Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ>>  հոգևոր երգերը մասնակիցների կատարմամբ: 

Комментарии