Բարի գալուստ Վիքիպեդիա

Դեկտեմբերի 22-ին դպրոցի ռեսուրս կենտրոնում անցկացվեց սեմինար,որը վարում էր Վիքիպեդիա Հայաստանի գիտա-կրթական հասարակական կազմակերպության ադմին Մհեր Բեքարյանը:Նա ներկայացրեց Վիքիմեդիա հիմնադրամի գործառույթները: Դավիթ Մինասյանը ,որը ուսուցիչ և խմբագրող է,ներկայացրեց մաթեմատիկական հոդվածների խմբագրումը: Սեմինարին մասնակցում էր նաև  առաջին Վիքի ճամբարին մասնակցած և հաղթող ճանաչված Կարինե Մինասյանը: Նա մինչ ճամբարը գրել է ավելի քան 400 հոդված,իսկ ճամբարի ընթացքում 300 հոդված:
Սեմինարի թեման էր <<Բարի գալուստ Վիքիպեդիա>>: <<Պատկերացրու աշխարհը,որում մարդկության ողջ գիտելիքները ազատ հասանելի են յուրաքանչյուրին>> Ջ.ՈՒոլեսի այս խոսքերով  նրանք ներկայացրեցին նախագիծը`ծանոթացնելով Վիքիպեդիայի  կայքին ,  սովորեցրեցին ,թե ինչպես գրանցվել,ինչպես ներդրումներ կատարել տարբեր եղանակներով,ինչպես համագործակցել մյուս մասնակիցների հետ`օգտվելով քննարկման էջերից: Բացատրեցին ,թե ինչպես է ստեղծվում և զարգանում հոդվածը և որոնք են հոդվածի որակի չափանիշները:  Մասնակից ուսուցիչները իմացան,որ ամեն ոք կարող է խմբագրել Վիքիպեդիան: Յուրաքանչյուրին թույլատրելով օգտվել,խմբագրել ու փոխել,Վիքիպեդիան գիտելիքների փոխանակման աննախադեպ հնարավորություններ է ստեղծում: 


Комментарии