Դեկտեմբերի 23-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ <<Ավետարանական առակները հայ դպրոցում>> մրցույթի մրցանակաբաշխությունը, որը իրականացավ հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում: Հանրապետական հանձնաժողովի կողմից սահմանված անվանակարգերի համաձայն պատվոգրերով և մրցանակներով պարգևատրվեցին հանրապետական փուլին մասնակցած լավագույնները: Հանդիսավոր ցերեկույթը վարեց ՔԴԿ -ի ներկայացուցիչ Ռուզաննա Մելիքյանը: Ցուցադրվեց տեսաֆիլմ,որը ներկայացնում էր մրցույթին մասնակցած դպրոցների լավագույն միջոցառումները: Ելույթով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ-ի տնօրեն Տ. Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը և Արարատյան թեմի առաջնորդը: Նրանք արժեվորոցին նման միջոցառումների դերը սովորողների քրիստոնեական դաստիարակության գործում: Նրանք գրքերով և պատվոգրերով ՝<<Գիր օրհնության>> և <<Գիր գնահատանքի>> պարգևատրեցին լավագուններին:
Ամփոփվել էին<< Ավետարանական առակները հայ դպրոցում>> մրցույթի արդյունքները: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել է 800 դպրոց: Հանրապետության երեք հանրակրթական դպրոցներ հաղթող են ճանաչվել` <<Լավագույն սցենար>>, <<Լավագույն կատարում>>, <<Լավագույն բեմադրություն>> անվանակարգերում, մեկն էլ արժանացել է գլխավոր պարգևի` <<Հայրապետական մրցանակին>>:
Երևանի 198 ավագ դպրոցը նունպես պարգևատրվեց մրցանակով և պատվոգրերով ՝մրցույթին մասնակցելու համար:

Комментарии
Отправить комментарий