Հայոց բանակը 23 տարեկան է





Մենք` հայերս, երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալ: Այսօր դա այլևս իրականություն է: Ավելին, մայիսի 28-ին Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է։
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակի ստեղծումը կապված է հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանցից անքակտելի են: Եվ մեկի, և մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման:
«Բանակ» ասելիս, առաջին միտքը, որ ծագում է ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը:
«Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը:
«Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները, որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ:
Նրանց մի մասը նահատակվեց սխրալի մարտերում, իսկ մյուսները, արդեն 1992-ից սկսած, մասնակցելով նաև պատերազմական լայնածավալ գործողություններին, նորաստեղծ կանոնավոր բանակի հետ միասին կռեցին մեր առաջին ռազմական հաղթանակը:
21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որն այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին:
1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
Ընդամենը 23 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:
Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այն նաև կոչում: Բանակը իրավի նվիրյալների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգության ու խաղաղության արժեքը:
Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ  էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները` անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի:
20 տարի առաջ կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:
Մենք` հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:
Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից: Այսօր մենք պետք է խոնարվենք մեր դրոշին, հիմնին, զինանշանին, հպարտանալով, որ ունենք հենց այսպիսի բանակ, որ կարող է պաշտպանել մեզ թշնամուց:
Մեր բանակը դարձավ 23 տարեկան, սա բոլորիս տոնն է: Այն լավ առիթ է վերստին գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով` մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն էլ ավելի կամրանա, դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը:
Շնորհավորում ենք բոլորիս բանակի 23 ամյակի առիթով: Ուրախ ենք, որ մեր բանակը տարեցտարի զորանում ու կատարելագործվում է: Հավատում ենք, որ միայն այսպիսի բանակ ունեցող ազգը կարող է հարատևել:

Комментарии