Բանաստեղծություններ սիրո մասին

            Համո Սահյան. 


                       Դու ինձ թողել էիր մենակ,
                       Նորից գնում էիր հեռու…                               

                       Հաշտվել էի քո մեղքի հետ,
                       Բայց ուժ չկար քեզ ներելու:
                      Քո հայացքից նայում էր ինձ,
                      Մի անհանգիստ հանդարտություն,
                      Եվ զանգն արդեն մի մեղավոր
                      Հաշտությամբ էր մեզ անջատում:
                      Եվ ժպիտ կար քո աչքերում,
                      Եվ տագնապ կար ուղևորի,
                      Եվ դողում էր քո շուրթերին
                      Թաքուն մի ահ մեղավորի…
                      Դու ինձ թողել էիր մենակ,
                      Նորից գնում էիր հեռու…
                      Գնում էիր մեր դաշինքի
                      Խոսող հավատը բերելու:


                                    Տխուր զրույց


Կապույտ երկնքի ոսկեղեն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե’ք, արդյոք նա էլ թախծում էր
Արդյոք տրտում էր նա էլ ինձ նման:
Խորհրդագետնե’ր, դուք տեսնում եք միշտ,-
Արդյոք մենակ էր նա էլ ինձ նման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե’վ փայփայում էր, և’ սիրում նրան:
Խորհրդագետնե’ր, դուք ժպտում եք լուռ,
Դուռ լուռ ժպտում եք իմ ցավի վրա,-
Նա քեզ մոռացած` վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա-

                                      Սիրավեպ



Սիրավեպ
Նա սեղմում էր ժպտալով,
Կուրծքի վերա իմ ձեռը,
Եվ խիստ ազնիվ դարձվածով
Պատմում էր. ի՞նչ է սերը:
Նա ասում էր. սերն է կրակ,
Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ,
Որպես կայծ մի էլեկտրյան:
Սերն է աղբյուր քաղցրության,
Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն  – վառ լապտեր մանկության,
Մատաղ կյանքի ոսկե հույս:
Սիրո ձայնն է կախարդիչ,
Նորա հնչմունք խանդակաթ,
Բայց առավել զմայլիչ
Երբ լեզվով է հարազատ:
Սիրի՛ր, որքան կարող ես,
Որքան փայլում է արև
Կյանքից օրերն նետի պես
Թռչում են արագաթև:
Կգա մի օր, մի սև օր,
Երբ մեր այգը ոսկեշող
Կխավարվի, – և անզոր
Մեզ կծածկե մի բուռն հող:
Իմ սիրելի, զգու՛յշ կաց,
Որ լեզուդ, չար  չխոսե.
Պատճառ, ոչինչ դեռ չասած
Ընկերդ արտասվում է:                  

                               Վալենտինի նետը

                                                                        Վալենտինի ծուռ ձեռքերից,
                                            Արձակված նետը թունավոր,
                                          Խրվեց սրտիս մեջ մեղավոր:
                                             Ու թունավորվեցի ես քո սիրով:
                                          Անվրեպ էր հրեշտակը թևավոր,
                                              Մի թող ինձ այսպես վիրավոր,
                                           Մի թող մեռնել սիրուցդ այրող,
                                              Համբույր տուր շուրթերիս,
                                          Գեթ մեկ համբույր, սիրելիս:



Ու ցավում ես, սիրտ…

Սիրտ իմ, հաճախ ես ցավել դու կյանքում,                         
Ցավել ես սիրուց, կորստից ցավել,
Տանջել է հաճախ քեզ կարոտն անգութ,
Հաճախ զղջումով մեղքեր ես քավել,
Սակայն ամոքվել ու ապաքինվել,
Ասես հրաշքով նորից ես ծնվել
Ու բախել նորից դաշնորեն ու հաշտ…
Սակայն մի ցավից, ցավից մի անհուն,
Որ գուցե կյանքում չունի և անուն,
Չես ապաքինվում դու այսքան տարի…
Սիրտ իմ, լի՜ ես դու, լի՜ ես աշխարհի
Բոլոր գույներով, բոլոր ձայներով,
Բոլոր հողմերով, ծիածաններով,
Աշխարհի լավո՛վ, աշխարհի ցավո՛վ,
Լեցուն այնպիսի սուրբ հրաշքներով,
Որ եթե հանկարծ դու կարողանաս
Ու հրաշքներն այդ աշխարհին բանաս,
Շլանա պիտի հայացքն աշխարհի…
Բայց տառապում ես դու այսքան տարի
Եվ այդ ամենի մի երանգն անգամ,

Սևակի բանաստեղծությունները

Դ ՈՒ 
Դ՛ու՝                                                                                      

երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

Դու
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,                                      

Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...




ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

Գիշերն ունի ամեն բանի թույլտրվոլթյուն: 
Իսկ ես չունե՞մ

Ու ջնջում եմ
էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում» 
(Փող ունենամ՝ 
Կհասկանամ 
Առանց և այդ լամպագրի)...

... Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.                 

Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեյի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ`
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շատ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև... տգեղ տղամարդու...

Գիշերն ունի ամեն բանի թույլտվություն
Իսկ ես չունե՞մ

... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...
... Բաց եմ անում
Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել Է դարեդար...

... Ներս եմ մտնում այն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ 
Ու միշտ բաց են նրանց առաջ, 
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ, 
Բայց լեմ ասի նաև այսօր, 
Այսօ՛ր, 
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...
... Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,                

Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շատ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարվում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ինչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել...

Գիշերն ունի ամեն բանի թույլտվություն
Իսկ ես չունեմ...



ԻՆՉՊԵ՞Ս Թե






ԲԱԽՏ ՉԿԱ...


Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ 
Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ 
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս, 
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան

Պտտեցնում եմ մատլս և... փոխարեն թելի
Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը :
Ոտներիս հետ հողն Է սիրաբանում,
Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում...           


Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ, 
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ, 
Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով...

Ու ես մտածում եմ, որ հիրավի 
Ժամացույցից պիտի շինել շաքար 
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում 
Իբրև անքնություն փարատող դեղ
Եվ հայելուց... պիտի կոշի~կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է
Ինձ Հայելի պետք չէ
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան, 
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...



Նամակ 

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս էլ չգիտեմ. 
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... 
Ձմե՛ռ ու ամա՜ռ, 
Աշո՛ւն ու գարո՜ւն... 
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը..." 

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս ել չգիտեմ. 
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ 
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, 
Որով անցել ես ամռան օրերին, 
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով 
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` 
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, 
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` 
Ճանկռում են դեմքդ, 
Աչքիդ սպառնում: 
Ես քայլում էի աղջամուղջի մեջ, 
Ու քայլում էի նաև ... մտացիր: 
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- 
Մի՞թե նույնը չէ: 
Ու ես հասկացա, 
Որ երբ հուզված ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, 
Երբ անվստահ ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. 
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը 
Գուցե ամոթի՞ց 
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) 
Գուցե կարոտի՞ց 
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): 
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար 
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ 
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն 
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- 
Ինքս էլ չգիտեմ. 
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, 
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա, 
Ամառը անցավ` ես քեզ չտեսա, 
Աշունը անցավ` չտեսա ես քեզ, 
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...
     


 Թաթուլ Կրպեյան

 
Իմ սիրտը՝մենակ,իմ հոգին տխուր,
Իմ ցերեկները՝մութ ու խռովկան,
Իմ աչիկները՝սև ու մենավոր,
Իմ սիրտը՝ փուխր,առանց սիրեկան:
Իմ սիրտը կրակ,սևաչյա աղջիկ,
Իմ գարունները ծաղկեցնող էակ,
Իմ երազների գարուն դու միակ,
Իմ կրկնություն,պատանեկություն:
Իմ նոր բողոջող կյանքի նշենի,
Իմ քնարական անուշիկ երազ,
Իմ տասնյոթ գարնան առաջին ծիծաղ,
Իմ իմաստու՛ն,իմ կաթնաճերմակ:
   
երբ որ գիշեր է իջնում,
ձմռան քամին շնկշնկում,
ա՜յ դու աղջիկ աևաչյա,
քո սիրուն ես սպասում…
կանաչգարնան հովի հետ
սերդ քեզ մոտ է գալիս,
քնքուշ հույսեր ներշնչում
սիրո խոստումներ տալիս…
սպասում ես դու նրան
քամու թևերին նստած,
ձմռան շնչից սկսվում,
սպասում ես դու նրան…

Комментарии