Այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակի առթիվ

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի  ծննդյան  130-ամյակը: Երևանի 198 ավագ դպրոցի <<Բարձրաձայն ընթերցանություն>>  խմբակի անդամները
ուսուցչուհի Կ.Մխիթարյանի հետ այցելեցին
Կոմիտասի անվան պանթեոն՝  հարգանքի
տուրք մատուցելու հայ մեծ բանաստեղծ
Վահան Տերյանի հիշատակին: Այնտեղ աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի
լավագույն բանաստեղծությունները:
<<Տաղանդավոր գրողները զարդարում են գրականությունը, տաղանդավոր  մարդիկ զարդարում են կյանքը>>,- ասել է Տերյանը:
Համընդհանուր երախտագիտություն և երբեք չմարող սեր-այս է մեծերին  ընկնող բաժինը:
Այսպիսի մեծերից է Տերյանը:
 Այսօր մեր հոգին կարոտ է Վ.Տերյանի լուսեղեն երգին,այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն՝նրա էության լավագույն կողմերը պահպանելու և զարգացնելու համար:   Եվ  այժմ էլ  նա մշտապես այցելում է մեզ ՝շռայլորեն պարգևելով կարոտանք ու սեր,անմար երազներ ու ցնորքներ:
  Սա է բանաստեղծի իսկական մեծությունը:

Комментарии