Մարտի 6-ին 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 130 ամյակին: Միջոցառման մասնակիցները գրադարանի <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակի անդամներն էին: Արտասանվեցին Տերյանի լավագույն բանաստեղծությունները, հնչեցին Վ.Տերյանի խոսքերով գրված երգեր ,իսկ <<Կարուսել>> բանաստեղծության երգի հնչյունների ներքո ներկայացվեց մի գեղեցիկ պար: Հանդիսավարները ներկայացրին բանաստեղծի համառոտ կյանքն ու ստեղծագործությունը: <<Թախծում եմ ,ճիշտ է, բայց այնպես լուսավոր ու մեղմ է իմ թախիծը>>.-գրել է բանաստեղծը: Այսպես թախծոտ, բայց լուսավոր էր հնչում Տերյանի բանաստեղծությունները աշակերտների կատարմամբ:
<<Երաժշտությունը օրհնյալ արվեստ է,երջանիկ են նրանք,ովքեր հաղորդակից են դրան :
Երաժշտությունը իմ հոգին է, չէ որ հոգին ինքը երաժշտություն է>> :
Վահան Տերյան
Комментарии
Отправить комментарий