Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը

Դպրոցում շարունակվում են  Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Այսօր 11-1 դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականություն առարկայից: Դասը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի զոհ գրողներին: <<Հիշում ենք և պահանջում>> խորոգիրը կրող դասը կազմակերպել և վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Գալստյանը: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին  եղեռնի զոհերի հիշատակը: Խմբերի բաժանված աշակերտները ներկայացնում էին  Գր. Զոհրապի, Սիամանթոյի, Դ.Վարուժանի, Ռ. Սևակի և Կոմիտասի կյանքը և դառը ճակատագիրը: Հնչեցին հայրենասիրական  երգեր ,ասույթներ եղեռնի զոհ դարձած գրողների մասին,արտասանվեցին նրանց բանաստեղծություններից:












Комментарии