Նախագծային աշխատանք կենսաբանությունից

Ապրիլի 20-ին դպրոցի ռեսուրս կենտրոնում 11-4 դասարանի աշակերտների  հետ անցկացվեց բաց դաս կենսաբանություն առարկայից:    Դասի թեման էր <<Մեր գեները>>:
Դասին պատրաստվել էին բոլոր աշակերտները :  Նախապես ուսումնասիրելով թեմային վերաբերող նյութերը՝ նրանք պատրաստել էին շնորհանդեսներ տարբեր ենթավերնագրերով:
Աշակերտները աշխատել էին խմբերով: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր իր աշխատանքը՝ հստակ պատկերացում տալով հայ ազգի ծագման ու կազմավորման մասին:
Իր արմատների իմացությունը անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի համար,որովհետև այդ արմատները նույն սնուցող հողի վրա այն հաստատուն, ամրացնող հիմքն են, որի վրա աճում ու ճյուղավորվում է ժողովուրդը՝ օգտվելով իր արմատների ստեղծած ժառանգական նյութից,սովորույթներից, իմաստությունից և տնտեսական ու հոգևոր մշակույթից:
  Աշխարհի հնագույն ու քաղաքակիրթ ազգերից մեկը՝հայ ժողովուրդը, ունի իր խոր արմատները, որոնք մեզ պարտավորեցնում են չմոռանալ ու բազմակողմանիորեն      ուսումնասիրել  մեր ժողովրդի կենսաբանական անցյալն ու ներկան, կանխագուշակել ապագան: Հուսանք ,որ այս բնագավառում մեր առաջին տնկին  ցանկալի պտուղներ կտա:














Комментарии