Միջոցառում՝ուսանողների և աշակերտների գրական ակումբների մասնակցությամբ


Մայիսի 6-ին Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում  անցկացվեց Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում՝ :ուսանողների և աշակերտների գրական ակումբների մասնակցությամբ:
«Ինչու՞. այս կարճ  ու խրթին հարցին ո՞վ կարող է պատասխանել, ինչու՞ է աշխարհն այսքան անտարբեր». այս և նման այլ հարցադրումների շուրջ էր Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Գրական ակումբի և Երևանի №198 ավագ դպրոցի Ընթերցողների ակումբի անդամների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթը:
Միջոցառմանը հնչեցին բանաստեղծություններ Հայոց Մեծ եղեռնի մասին,պատմական փաստեր և իրադարձություններ, երգեր հայկական կոտորածների մասին ,ինչպես նաև ներկայացվեց պար Կոմիտասի երաժշտության հնչյունների ներքո:
  Երևանի 198 ավագ դպրոցի Ընթերցանության խմբակի անդամները ներկայացին   Վ. Սարոյանի <<Հայը և հայը>> պատմվածքի  բեմադրությունը: Երկու հայ որբերի կերպարները ,որոնք եղեռնից 20 տարի անց հանդիպում են օտար քաղաքում, ներկայացնում էին 10-4 դասարանի աշակերտներ Արամը և Ռոբերտը: Կոմիտասի <<Դլե յաման>> երգի հնչյունների տակ 10-4 դասարանի աշակերտուհի Լիլիթ Դավթյանը արտասանեց Մետաքսեի համանուն բանաստեղծությունը: 11-1 դասարանի աշակերտ Միքայել Մարտիրոսյանը երգեց <<Հայրենիքիս հետ>> հայրենասիրական երգը: Եղեռնի մասին բանաստեղծություններ արտասանեց 10-4 դասարանի աշակերտուհի Լիդա Հովհաննիսյանը:
Ելույթով հանդես եկան Եվա Մնացականյանը և Կարինե Մխիթարյանը:





Комментарии