<<Շատ կուզենայի,որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ,կուզենայի,որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ,որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում, և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային,բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը>>: Հեղինակի այս խոսքերը հավաստում են նրա հավատարմությունը կյանքի ճշմարտությանը:
Գրադարանում իր աշխատանքներն է սկսել <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակը:
Խմբակի անդամների առաջին ընթերցանության նյութը Հ. Մաթևոսյանի <<Կանաչ դաշտը>>
պատմվածքն էր: Խմբակի ղեկավարը ներկայացրեց գրողի նամառոտ կենսագրությունը և պատմվածքի վերլուծությունը: Խմբակի անդամները հատվածներով կարդացին պատմվածքը:
Յուրաքանչյուրը վերլուծեց իր կարդացած հատվածը,իսկ հետո քննարկեցին իրենց հետաքրքրող մասերը: Բնությունը գրողի արձակում վերստեղծվում հոգսաշատ,կնճռոտ,բայց
և բանաստեղծորեն գեղեցիկ մի ամբողջ աշխարհ: Դա հայ գյուղն է ,այնտեղ ապրող մարդիկ:
Ծնունդ առնելով որոշակի ժամանակից ու միջավայրից՝ Հ.Մաթևոսյանը արտահայտում է ազգային և համամարդկային գաղափարներ և միտված է գալիք սերունդներին:
<<Կանաչ դաշտը>> պատմվածքում հեղինակը հազվագյուտ ունակությամբ պատմում է ձիու և գայլի մենամարտի մասին,պատմում է այնպես մանրամասն ու ճշգրիտ,նուրբ ,որ լցնում է դրամատիկ այդ մենամարտի ողջ տևողության բոլոր րոպեները: Մենամարտը ավարտվում է ձիու պարտությամբ: Ձիու սիրտը պայթում է կատաղությունից,անզորությունից,բայց փրկում է իր աստղազարդ քուռակին: Դա գոյապայքար էր,գայլին սպասում էին սոված ձագերը: Բնության մեջ ամեն ինչ պատճառաբանված է,ամեն ինչ ունի իր տեղը,և Մաթևոսյանը այդ բնությունը նկատում ու գնահատում է իր բազմազանության ու ներդաշնակության մեջ:

Комментарии
Отправить комментарий