Զրույց նվիրված Անկախության օրվան

Գրադարանում անցկացվեց զրույց՝ նվիրված անկախության օրվան: Խմբակի անդամները ընթերցեցին Արցախյան ազատամարտիկներին նվիրված գրքերից հատվածներ:Ներկայացված գրքերից էին Վ. Հարությունյանի <<Ապրելու իրավունքը>>, Գր. Ջանիկյանի <<Հաղթազենները>>, Հ. Արմենակյանի <<Ես մի զարկն եմ քո կռվի>>, Գ. Մարտիկյանի <<Ապրելու բանաձև>> վիպերգի 5 և 6 գրքերը:  <<Հաղթազենները >> գրքից ընթերցվեց Թաթուլ Կրպեյանին նվիրված հատվածը,որը կրում է <<Զենքը կգտնի տիրոջը>>  վերնագիրը: Ուսուցիչը, բանաստեղծը,  զինվորը հերոսաբար ընկավ մարտերում: Նրա մասին ընկերները երգում  էին.
                                  Մեզի համար քուն մտան,
                                  Մեզի համար զոհ դարձան,
                                  Ազատության  մարտիկներ,
                                  Թաթուլի պես վեհ  քաջեր...
Երբևէ կգտնվի Թաթուլի ինքնաձիգը,և կորոտա այնպես, որ արձագանքը Գետաշեն, Կարս ու Կաղզվան՝ Նախիջևան, հասնեն:
 <<Չկա ազատության գործի  համար զոհված ոչ մի շիրիմ, որի վրա չծլարձակեն իրենց հերթին նոր կյանք տվող սերմեր>>:
                                                                                                                    Ուիթմեն
Անցկացվեց գրքերի տեսություն և քննարկում : Վ. Հարությունյանի գիրքը նվիրված է 500 մահապարտներից մեկին՝ Սպարտակ Մարևոսյանին: Հ. Արմենակյանի գիրքը նվիրված է Արցախյան գոյամարտին,նրանց, ովքեր իրենց արյունով սրբագործեցին մայր հողը: <<Հաղթազենները>>  գիրքը նվիրված է Հայաստանի պետականության վերականգնման և Արցախի ազատագրական պայքարին: Գ. Մարտիկյանի <<Ապրելու բանաձև>> վիպերգը
Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի, սխրանքների հայրենասիրության պատմությունն է: Նկարագրված է հայրենիքի, ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար կյանքն անգամ չխնայելու հայ հերոսների պատրաստակամությունը՝որպես օրենք ու ոգեշնչում ապրող սերունդներին:


Комментарии