Ա.Շիրվանզադե -Սրճարանի հաճախորդը

Սեպտեմբերի 25-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ժամ: Ընթերցանության նյութը Ա. Շիրվանզադեի <<Սրճարանի հաճախորդը>> պատմվածքն էր:
Խմբակի անդամները հատվածներով կարդացին պատմվածքը: Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո քննարկում էին, վերլուծում և նկարագրում հերոսին: Հերոսի վարքագիծը հետաքրքրեց  ընթերցողներին: Պատմվածքի հերոսը ամեն անգամ սրճարանից օգտվում էր առանց վճարելու և իր հեռախոս
ի հետ խոսում էր՝զարմացնելով հաճախորդներին,որոնք կարծում էին ,թե բարձրաստիճան պաշտոնյաների հետ է խոսում: Վերջում պարզվեց, որ <<ազքատ ու հպարտ, սուտ արիստոկրատ,ծույլ ձրիակեր,խաբեբա էր>> ինչպես կինն էր անվանում նրան:

Комментарии