Հայերի դատը մարդկության դատն է :
Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի:
Անատոլ Ֆրանս
Ֆրանց Վերֆելի այս գրքում արտացոլված է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ Արևմտյան Հայաստանի հայ գյուղերի բնակչության կյանքի ու մահվան օրհասական պայքարը: Վեպի հիմքում ընկած է պատմական հերոսամարտը Մուսա լեռան վրա,որը տևեց 40 օր,ի հայտ բերեց հայ ժողովրդի ազատատենչ ու հերոսական ոգին, ապրելու ու գոյատևելու անկոտրում կամքը: Սա մի սովորական վեպ չէ,,այլ մի դյուցազներգություն,,որի իսկական հերոսը հայ ժողովուրդն է: Այն իր գաղափարական ուղղվածությամբ ու բուն նպատակադրումով ունի արդիական հնչեղություն:
Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի:
Անատոլ Ֆրանս
Комментарии
Отправить комментарий