Հայոց եկեղեցու պատմության սեմինար


Հոկտեմբերի 2-ին Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպել էր սեմինար՝նվրիված Սուրբ Մյուռոնի օրհնությանը: Մայր Աթոռի հոգևոր ներկայացուցիչը պատմեց Մյուռոնի օրհնության արարողակարգի,նրա խորհրդի և եկեղեցական արարողությունների ժամանակ նրա օգտագործման մասին: Մյուռոնի օրհնությունը կատարվում է յոթ տարին մեկ անգամ: Սեմինարին մասնակցում էին քաղաքի  դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչները: <<Ավետարանական առակները հայ դպրոցում>> հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցած դպրոցները  ստացան շնորհակալագրեր և աղոթագրքեր:  Դպրոցներում <<Շնորհաբաշխ Սուրբ Մյուռոնը>> թեմայով  զրույցներ և դասեր անցկացնելու համար ուսուցիչներին նվիրեցին գիրք  և սկավառակ :

Комментарии