Հոկտեմբերի 9-ին գրադարանում անցկացվեց խմբակի հերթական ընթերցանության ժամը: Խմբակի անդամները բարձրաձայն ընթերցեցին Ս. Հարությունյանի <<Հայ հին վիպաշխարհը>> գրքից <<Վիպասանք>> վիպաշարից հայոց ամենահզոր, ամենախոհեմ, ամենաքաջ թագավորի ՝Տիգրան Մեծի մասին պատմող առասպելը: Հատվածներով կարդացին 9-2 դասարանի աշակերտներ Արայիկը, Կարենը, Սոնան,Մարիամը և Լիլիթը: 10- րդ դասարանի աշակերտները բնութագրեցին Սիգրան Մեծին: Հայոց արքայի արարքների և հերոսության մասին պատմեցին նաև Գայանեն,Լիլիթը և Թամարան: Տիգրան Մեծը արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշված.ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը:
Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին,ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները:
Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը և դարձնում օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ: Թեման հետաքրքիր էր և ուներ դաստիարակչական նշանակություն: Յուրաքաչյուր հայ մարդ, իմանալով իր նախնիների հերոսական անցյալի պատմությունը, հպարտության զգացում է ապրում:

Комментарии
Отправить комментарий