Հոկտեմբերի 15-ին 10-2 դասարանում Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի դասը նվիրված էր Շնորհաբաշխ Սուրբ Մյուռոնին: Ներկայացվեց Սուրբ Էջմիածնում մյուռոնի օրհնության արարողությունը: Աստվածային նախախնամությամբ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հնավանդ ավանդույթի համաձայն յոթը տարին մեկ անգամ հայոց հավատքի մայրաքաղաք Սուրբ Էջմիածինը վերածվում է հանուր հայ հավատացելոց յուրահատուկ ուղտատեղի: Սրբալույս Մյուռոնի օրհնությունը խորհրդանշում է աշխարհի չորս ծագերում բնակվող հայերի Սուրբ Հոգով միությունը և այդ միության մեջ հարատևությունը: Մյուռոնօրհնությունը յուրօրինակ Հոգեգալուստ է, քանզի Տիրոջ Սուրբ Հոգու այցելությամբ օրհնվում են Հայոց հողն ու մյուռոնի խորհրդին հաղորդակից հայ մարդը:
Աշակերտները դիտեցին <<Սրբալույս Մյուռոն>> տեսաֆիլմը, որը նվիրված է Մյուռոնօրհնության արարողությանը: Ֆիլմը պատմում է մյոռոնի պատրաստման ,նրա
օգտագործման մասին ,որը սահմանվել է Տիրոջ կողմից, Սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով հասել էր Հայաստան և Հայոց Աբգար թագավորի հրաշալի բժշկությամբ քրիստոնեական համայնքի սերմեր ցանել Հայաստանում: Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները մեկնաբանեցին մյուռոնի խորհուրդը, ներկայացրին նրա պատրաստումը և գործածումը:

Комментарии
Отправить комментарий