Հոկտեմբերի 16-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ.Հարությունյանը 11-4 դասարանում անցկացրեց բաց դաս Հովհ. Թումանյանի <<Անուշ>> պոեմի կերպարները թեմայով: Աշակերտները պոեմի կերպարները ներկայացրին խմբերով: Ուսուցչուհին դասը սկսեց Թումանյանի խոսքերով: Դասի խթանման փուլում ուսուցիչը կիրառեց<<Պրիզմա>> մեթոդը՝ընտրելով <<Սեր>> բառը: Առաջին խումբը ներկայացրեց Անուշի կերպարը,որը ուղեկցվում էր համանուն ֆիլմից հատվածներով: Երկրորդ խումբը ներկայացրեց Սարոյի կերպարը: Մյուս խմբերը խոսեցին Անուշի եղբոր,հոր և մոր, Սարոյի ծնողների ,բնության և զանգվածային տեսարանների մասին: Յուրաքանչյուր խումբ յուրովի էր ներկայացնում կերպարները: Դրանք ուղեկցվում էին ասմունքով,երգով,պարով: Աշակերտները հարցերով ամփոփում էին խմբերի աշխատանքը: Հարցերին պատասխանում էին ինքնուրույն դատողություններով; Խմբերի ավագները շատ ակտիվ էին դասին և գնահատվեցին 9 միավոր,իսկ յուրաքանչյուր խմբից աշակերտների կողմից ընտրվեցին լավագույնները,որոնք նույնպես գնահատվեցին 9 միավորով: Կշռադատման փուլում ուսուցիչը օգտագործեց <<Քառաբաժան>> մեթոդը: Դասը բովանդակալից էր, հետաքրքիր և ուսանելի:

Комментарии
Отправить комментарий