Գևորգ Էմին -Հավերժի ճամփորդը


Հոկտեմբերի 2-ին գրադարանում անցկացվեց հերթական բարձրաձայն ընթերցանության ժամը: Ընթերցանության թեման Գ.Էմինի <<Հավերժի ճամփորդը>>  քնարական էսսեն էր,որը գրողի ոգեշունչ խոսքն է հայրենի երկրի, նրա դարավոր պատմության և վերածնված ներկայի մասին: Ընթերցանությանը մասնակցում էին 9-2 դասարանի աշակերտները,որոնք կարդացին հատվածներ և փորձեցին մեկնաբանել: 10-2 դասարանի աշակերտուհի Սոնյան վերլուծեց և մեկնաբանեց, թե ով է վերջապես այն ճամփորդը...Դա Հայաստանն  է, հայ ժողովուրդն է   ՝Հավերժի Ճամփորդը ,  որը դարերի խորքից եկած,  դեպի  գալիք դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի,  քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...

Комментарии