Ավետիք Իսահակյան - 140

Գրադարանում Ավ. Իսահակյանի ծննդյան 140 ամյակի առթիվ կազմակերպվել է գրքային ցուցահանդես, որտեղ ներկայացվել է նրա տարբեր տարիներին հրատարակված գրքերը:
  Իր ծննդյան 80 ամյակի հոբելյանական հանդիսությանը Իսահակյանը դիմել է հին հնդկական հետևյալ ավանդությանը. <<Իմաստուն Հնդկաստանում մի սովորույթ կա.  նրանց գաղափարով կյանքի սահմանը 70 տարին է: Այդքան տարի ապրելը ամեն մարդու արդար իրավունքն է՝բնությունից տրված: Ավելին ապրելու համար պետք է գնել այդ շնորհը. տվյալ մարդը իր մարմնի ծանրությամբ պիտի մի շոշոփելի բան տա համայնքին: Նա նստում է կշեռքի մի նժարի վրա,մյուս նժարին դնում ոսկի,արծաթ,կերպաս,քիչ ունևորը՝ պտուղ, միրգ, բրինձ,այսպիսով նա գնեց իր ապրելիք ժամանակը: Ես նույնը կանեմ իմ դրությամբ>>:
 Եվ նա վաստակեց ապրելու իր իրավունքը:
<<80 տարին  բնության կողմից մեծ զիջողություն է՝տրված մարդուն: Պետք է ,որ այդ շնորհը լավագույն ձևով օգտագործվի : Իհարկե մարդ չպիտի  մտածի աշխարհից բան տանելու մասին,այլ աշխարհում բան թողնելու մասին: Մնացածը ունայն է>>:
                                                                                                    Ավ. Իսահակյան

Комментарии