Հայկական հարց

Հայկական հարցն առաջին անգամ իր արտահայտությունը գտավ 1878թ. Սան Ստեֆանոյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրում: Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»: Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արդանուշը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը, Խումարը: Թեև նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում, ակնհայտ է, որ ռուսական դիվանագիտությունը մտադրություն չուներ պայքարելու Արևմտյան Հայաստանի ինքնավարության համար, ինչպես դա տեղի ունեցավ բալկանյան ժողովուրդների պարագայում: Ռուսաստանը սահմանափակվեց միմիայն արևմտահայերին հովանավորողի և գրավված տարածքներում բարենորոգումների իրագործումը հսկողի դերով: Սակայն, արձանագրեց Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը լոկ ռուսական բանակի հեռանալուց հետո հայերի համար ստեղծվելիք վտանգը, Ռուսաստանի կառավարությունը միջազգային իրավունքի ուժ էր հաղորդում Բարձր Դռան կողմից Հայաստանում բարենորոգումներ իրագործելու անհրաժեշտությանը: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը: Բրիտանական կառավարությունն անհապաղ միջոցների դիմեց՝ Ռուսաստանին զրկելու ռազմական հաղթա- նակի պտուղներից: Ստեղծված ոչ նպաստավոր պայմաններում Ռուսաստանը հարկադրված էր 1878թ. մայիսի 30-ին համաձայնագիր ստորագրել բրիտանական կառավարության հետ, որով նա հրաժարվեց Արևմտյան Հայաստանում իր գրաված Բայազետ քաղաքից և Ալաշկերտի դաշտից: Բացի այդ, Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցով զբաղվելու էր ոչ միայն Ռուսաստանը, այլև Մեծ Բրիտանիան: Բրիտանական կառավարությանը հաջողվեց նաև 1878թ. հունիսի 4-ին գաղտնի պայմանագիր պարտադրել Բարձր Դռանը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան գրավում էր Կիպրոս կղզին՝ փոխարենը պարտավորվելով վերադարձնել պատերազմի ընթացքում Ռուսաստանի գրաված հայկական տարածքները, ինչպես նաև պաշտպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունն ու շահերը: Ավելին, Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախա- ձեռնեցին հրավիրել միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթա- նակի պտուղներից: Բեռլինի կոնգրեսի (1878թ. հունիսի 13 – հու- լիսի 13) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի (հայ հասա- րակական-քաղաքական գործիչ, 1869-1873թթ.` Կոստանդնուպոլ- սի հայոց պատրիարք, 1893-1907թթ.` Ամենայն Հայոց կաթողի- կոս) գլխավորությամբ Եվրոպա մեկնեց հայ ազգային պատվիրա- կությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների հետ բանակցություններ վարելու նպատակով: Չստանալով իրա- կան երաշխիքներ եվրոպական մայրաքաղաքներից՝ հայ ազգային 8 Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատվիրակությունը, այնուամենայնիվ, մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց մասնակցել կոնգրեսի նիստերին: Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտաեվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել Հայկական հարցում նրա ունեցած մենաշնորհից: Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում նշվում էր, որ «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: 60-րդ հոդվածի հա- մաձայն՝ Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը` իրենց մարզերով, իսկ Ալաշկերտի հովիտը և Բայազե- տը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը: Եթե Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի համաձայն՝ ռուսական զորքի ներկայությունը Արևմտյան Հայաստանում կարող էր հան- դիսանալ բարենորոգումների իրագործման իրական երաշխիք, ապա Բեռլինում ստորագրված պայմանագրի 61-րդ հոդվածից չէր երևում, թե ինչպես են Եվրոպայի տերությունները հսկողություն իրականացնելու Բարձր Դռան կողմից ձեռնարկված միջոցառումների հանդեպ: Սան Ստեֆանոյի պայմանագրում հիշատակվում էր Հայաստան անվանումը, իսկ Բեռլինի դաշնագրում խոսվում էր միայն հայաբնակ մարզերի մասին: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն ընդհանրապես խուսափում էր Հայաստան աշխարհագրական անվանման օգտագործումից՝ ապագայում նույնիսկ ինքնավար շրջանի ստեղծումը բացառելու նպատակով: Օգտվելով բրիտանական քաղաքականության բարենպաստ դրսևորումներից, 61-րդ հոդվածի ոչ հստակ, հեղհեղուկ ձևակեր- պումներից՝ անմիջապես Բեռլինի վեհաժողովից հետո սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն որդեգրեց հակահայկական քաղաքականությունը Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը ՝ վարչական միավորների վերաձևման և հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման միջոցով «հայաբնակ շրջաններ» հասկացությունը վերացնելու նպատակով: 19-րդ դարի 70-ական թթ. վերջին – 80-ական թթ. սկզբին Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պահանջով առավել գործուն կերպով հանդես էր գալիս Մեծ Բրիտանիան: Բրիտանական դիվանագիտության նախաձեռնությամբ 1880թ. եվրոպական տերությունները համատեղ հայտագրեր ներկայացրին սուլթանական կառավարությանը՝ պահանջելով անհապաղ իրագործել բարենորոգումների վերաբերյալ ստանձնած իր պարտավորությունները: Մեծ Բրիտանիայի շահագրգիռ քաղաքականությունը Հայկական հարցում պայմանավորված էր Ռուսաստանին Արևմտյան Հայաստանից հեռու պահելու, ինչպես նաև Բարձր Դռան վրա մշտական ճնշում գործադրելով Եգիպտոսի գրավումը ապահովելու ձգտումով:
 

Комментарии