Նոյեմբերի 27-ին <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակը անցկացրեց ընթերցանության ժամ: Ընթերցանության թեման Ավ. Իսահակյանի <<Հայրենի հողը>> լեգենդն էր: 9-2 դասարանի աշակերտներ Սուսաննան, Սյուզաննան և Մհերը հատվածներով կարդացին լեգենդը: Մասնակիցները վերլուծեցին լեգենդը, բնութագրեցին հերոսին, որը քաջ զորավար էր, հայրենապաշտպան և միշտ հաղթանակով էր տուն վերադառնում : Ժողովուրդը փառաբանում էր նրան,իսկ փոքրոգի թագավորը նախանձում էր նրա հռչակին: Զորավարը հեռանում է իր երկրից, հողեր նվաճում և դառնում տիրած հողերի իշխան: Թշնամին հարձակվում է հայրենի երկրի վրա: Ժողովուրդը իր հին գուսանին և ծեր գեղջուկին մայրենի տաղով և հայրենի հողով ուղարկում են նրա մոտ: Հայրենի հողը ուժով քաշում է նրան,չէ որ այդ հողն է նրան ծնել ու սնել: Քաջ զորավարը վերադառնում է հայրենիք,կռվում և հաղթում թշնամիներին:
9-2 դասարանի աշակերտուհի Գայանեն լեգենդի հերոսին համեմատեց Արշակ թագավորի հետ,որը պարսկական հողի վրա խոնարհվում էր Շապուհի առաջ, իսկ հայկական հողի վրա հպարտությամբ ու խիստ խոսքերով դատապարտում էր պարսից թագավորին:

Комментарии
Отправить комментарий