Автор:
Karine Mkhitaryan
дата:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Տարվա գույնը կարմիրն է:
Կապիկը արտիստիկ և էքսցենտրիկ է, դժվար է կռահել, թե նա ինչ է մտածում։ Կապիկի գործողությունները միանշանակ անկանխատեսելի են եւ կարող են փոխվել ըստ տրամադրության՝ բարի, ուրախ, ագրեսիվ, չար։ Գալիք տարվա տիրուհին կարող է հեշտությամբ «անակնկալ» մատուցել, որը շատ երկար կարող է չմարսվել։ 2016 թվականի խորհրդանիշը սիրում է շրջագայություններ, սարեր, գեղեցիկ բնություն եւ նոր տպավորություններ։ Գալիք տարում լուրջ պլաններ եւ գլոբալ փոփոխությունների սպասելն անիմաստ է. Կապիկն ամեն ինչն իր ուզածով է անելու։ Անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել կամակոր Կապիկին, քանզի նա նույնպես բոլոր ուժերով ձգտում է դեպի սեր, բարեկեցություն ու բարգավաճում։ Թեպետ այս կենդանու քմահաճությունը ոչ բոլորին է դուր գալու. Այծի հանգիստ տարուց հետո շատերին որոշակի ժամանակ է պահանջվելու Կրակոտ Կապիկի
անկանխատեսելի բնավորությանն ընտելանալու համար։ Կապիկը սովոր է նմանվել իր տիրոջը, այդ պատճառով աստղերից օգնություն սպասելն անիմաստ ժամանակի կորուստ է լինելու. 2016 թվականին դրված նպատակներին հասնելու եւ երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է տքնաջան եւ դժվար աշխատանքի վրա կենտրոնանալ՝ անկախ խնդիրներից եւ անախորժություններից։
Կապիկը թեթեւ եւ հեշտ է ապրում, ուստի 2016 թվականն անհրաժեշտ է թուլացած, ճաշակով ապրել։ Նոր տարում հորոսկոպը խորհուրդ է տալիս առօրյան վառ գույներով, անսովորությամբ, թեթեւությամբ ու յուրահատկությամբ լցնել։ Չնայած որ Կրակոտ Կապիկը փորձում է շրջանցել բարդ իրավիճակները, նա ուրախությամբ կզիջի ուժեղ հակառակորդին կամ կոլեգային, եթե այդ արարքից կախված է բոլորի բարեկեցությունը. հանուն դիմացինի կողմից ուշադրության եւ հոգատարության արժանանալուն այս կենդանին պատրաստ է անգամ սեփական ազատությունը զոհաբերել։ Խորհուրդ է տրվում կամակորություն չցուցաբերել այնտեղ, որտեղ այն անտեղի է։ Ավելի օգտակար եւ հաճելի է կոնսենսուս գտնել, համատեղ շահ քաղել, քան մնալ դատարկ։ Կապիկին դժվար կլինի հասկանալ բոլոր նրանց, ովքեր սովոր են հաշվի առնել ցանկացած մանրուք՝ Կապիկը կյանքին շատ մակերեսայնորեն եւ անլուրջ է վերաբերվում։
2016 թվականի տիրուհին երբեք խնդիրներին դեմ առ դեմ չի կանգնում, քանզի վերջինները նրան խանգարում են վայելելու տվյալ օրը։ Ինչ լինելու է, այն էլ լինելու է... Արևի տակ սեփական տեղի համար պայքարում Կապիկը նույնպես կպարտվի՝ այս կենդանին ընդհանրապես պայքարել չի կարող, այդ պատճառով ցուցակում վերջին տեղը նրան նույնպես կգոհացնի։ Հավասարակշռված ու հանգիստ կյանքի համար Կապիկին բավական է ընտելանալ զուգընկերոջը, վայելել շրջապատի ուշադրությունն ու հոգածությունը, լինել կուշտ եւ գոհ։
Կապիկը չի ձգտում ղեկավար պաշտոնների եւ արգելքներով ճանապարհների, քանզի դրանք բավականին ծանր են և դժվար:
Նա անգամ ամենահասարակ խնդիրները լուծել չի կարողանում, ուստի պետք չէ բարդացնել կյանքը. հորոսկոպի յուրաքանչյուր նշանին առանձին ուղի է հատկացված՝ յուրահատուկ, գեղեցիկ եւ անկրկնելի։ 2016 թվականին անհրաժեշտ է ճիշտ այնպիսի ուղի գտնել, որը հնարավորինս կերջանկացնի համաստեղության ցանկացած նշանի ներկայացուցչին։
Комментарии
Отправить комментарий